Ռոման Բերեզովսկին արդեն Երևանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News 

Բերեզովսկի

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին արդեն Հայաստանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանում գտնվող Ռոման Բերեզովսկին փակ սահմանների պատճառով չէր կարողանում վերադառնալ Երևան, երբ «Փյունիկ»-ն արդեն իսկ սկսել է մարզումային գործընթացը:

 Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված տևական դադարից հետո վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20թթ. առաջնությունը։ Ըստ մրցակարգի՝ առաջնության առաջին փուլի ավարտին մնացել է ընդամենը 1 տուր, ինչից հետո 6 լավագույն թիմերը երկու խաղաշրջանով կպայքարեն մրցանակային տեղերի համար, իսկ 7-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը նույն սկզբունքով կմրցեն իրար հետ։

Այս պահին «Փյունիկը» 23 միավորով 7-8-րդ տեղերն է կիսում «Ուրարտուի» հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Տեսանյութեր

Live

Լրահոս