Մենք կորցրել ենք լավագույններին. Օսիպյանը՝ ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Կատարած հանցանքի համար անհրաժեշտ է պատասխան տալ, ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ ոստիկանությունը կորցրել է լավագույններին։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեն քննարկելու ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ՝ կարծում եմ, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև։ Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը։ Մենք կորցրել ենք ընկերներ, մեր լավագույններին, համաներման տեքստում նշված է, որ պատանդների և զոհվածնրեի կարծիքը պետք է հաշվի առնել։ Ես էլ այդ պատանդ է ու իմ կարծիքն էլ պետք է հաշվի առնել»,- ասաց Օսիպյանը։

Նա նշեց, որ իրկարծիքը հայտնել է դռնփակ նիստում, իսկ ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի անգամ Պավլիկ Մանուկյանի ասածի, թե՝ օսիպյանը պատանդ չի եղել, ազատ մնացել է իրենց մոտ, ոստիկանապետն արձագանքեց,

«7-8 օր մնացել եմ այնտեղ, էլ բան ու գործ չունե՞ի»։

Ոստիկանապետը չբացառեց, որ համաներումից հետո կավելանա կրկնահանցագործությունների թիվը, բայց համաներումըհամարեց մարդասիրական քայլ։