Մենք անում ենք առավելագույնը, որ դասերը նորմալ հունով գնան ուսումնական նոր տարում․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Գորիսում էլ շատերը հարցնում էին` սեպտեմբերից դասերը վերսկսելու՞ են դպրոցներում: Մենք անում ենք առավելագույնը, որ դրանք նորմալ հունով գնան ուսումնական նոր տարում:

Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը բացասական ազդեցություններ ունի ոչ միայն մեր ազգային կրթական համակարգի վրա, այլ նաև բոլոր պետությունների կրթական համակարգերում:

Մենք անում ենք ու անելու ենք առավելագույնը»,-նշել է նա: