Գյումրիում ուժեղ քամուց 10 մ բարձրությամբ ծառը պոկվել և ընկել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

1

Մայիսի 22-ին՝ ժամը 19։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 14 տան մոտ ուժեղ քամուց վնասվել է մեկ ծառ և թեքվել է մեկ էլեկտրական սյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մոտ 10 մ բարձրությամբ ծառը պոկվել և ընկել է, որի մի մասը հայտնվել է ավտոտնակի տանիքին:

Փրկարարները մասնատել են վնասված ծառը և հեռացրել ավտոտնակի տանիքից։