«BMW»-ն բախվել է Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհի կամրջի պատնեշին, ընկել ցած. վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

բմվ

Մայիսի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Համբարյանն իր վարած «BMW» մակնիշի 36 TC 023 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի արգելապատնեշին և ընկել ցած։ Վթարի հետևանքով վարորդ Դ. Համբարյանը տեղում մահացել է։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս