ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսի 374 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 6302 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 62 մարդ, շարունակում է բուժվել 3257-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 2936 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 3 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 77 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 32-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 49 հազար 80 քաղաքացի: