Թաթարստանի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

հրդեհ

Թաթարստանում հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։

Թաթարստանում Զելենոդոլսկոյ կենտրոնական շրջանայյին հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է երեք հիվանդ։

Հրդեհը բռնկվել է մայիսի 22-ի երեկոյան։ Intefax-ի տվյալներով՝ հիվանդանոցում բռնկվել է անոթային բաժանմունքում տեղադրված սարքավորումը։

Հիվանդանոցից հայտնել են, որ այդ բաժանմունքում կորոնավիրուսով հիվանդներ չեն բուժվել։

Հարուցվել է քրեական գործ։