Ռոբերտ Քոչարյանի բողոքի գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

իրավական

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, գրավով կամ անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունները մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարաանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին տեղեկացնում են դատական տեղեկատվական համակարգից: 

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաև՝ գրավ կիրառելու մասին։ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս