Պուտինը կոչ է արել աշնանը պատրաստ լինել կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առողջապահության նախարարությանը կոչ է արել այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատրաստ լինել կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքին։ Այս մասին գրել  է ТАСС-ը։

ՌԴ-ում սանիտարահամաճարակային իրավիճակի մասին խորհրդակցության ժամանակ պետության ղեկավարը համաձայնել է համավարակի ավարտից հետո բժշկական հաստատությունների ամբողջ ծավալով վերականգնման անհրաժեշտության հետ:

«Ես ցանկանում եմ գործընկերների, նախևառաջ առողջապահության նախարար Միխայիլ Ալբերտի Մուրաշկոյի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ սահմանափակումների ռեժիմից աստիճանաբար դուրս գալով, պետք է մտածել նաև այն մասին, թե ինչ են ասում մասնագետները , որոնց համաձայն՝ երկրորդ ալիքը  հնարավոր է աշնանը՝ հոկտեմբերի վերջին-նոյեմբերին»,- նշել Է Պուտինը: ՌԴ նախագահը կոչ է արել պատրաստ լինել իրավիճակի նման զարգացմանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս