Հրդեհ՝ Գյումրու քաղաքի Ղուկասյան փողոցի շենքերից մեկում. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

հրդեհ

Մայիսի 22-ին՝ժամը 12:10-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 20:57-ին: Այրվել է բնակարանի ննջասենյակում գտնվող մեկ մահճակալ և մեկ ներքնակ՝ մասամբ։