ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում Գանձասարի լուսանկարն է հրապարակել և կից գրառում արել:
«Այստեղից են հռչակավոր Հասան-Ջալալյանները պայքարել ինքնիշխանության պահպանման համար՝ 13-րդ դարից սկսած։ Այստեղ են Հայաստանի ազատագրության լուծումներ փնտրել Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այստեղից են համակարգվել Արցախի ազատագրական շարժումները 17-18-րդ դարերում։ Նաև այստեղ են պաշտպանել Արցախի ազատության իրավունքը վերջին պատերազմում։
Հայոց Արևելից Կողմերի հոգևոր կենտրոնը: Գանձասար»,-գրել է ՀՀ ԱԺ նախագահը։