Սիսիանում կա COVID-19-ի մի քանի տարբեր օջախներ. սթափության կոչ եմ անում սիսիանցիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

կորոնա

ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին ‼

Սիրելի սիսիանցիներ, նախնական տեղեկություններով Սիսիանում առկա է կորոնավիրուսի մի քանի տարբեր օջախներ և վարակը մեծանում է։

Խնդրում եմ բոլորիդ` եղեք հնարավորինս ուշադիր, տանից դուրս եկեք խիստ անհրաժեշտության դեպքում, կրեք դիմակ և ձեռնոց, պահպանեք սոցիալական հեռավորությունը։

Այսպես շարունակվելու դեպքում, Սիսիանը ամբողջությամբ կմեկուսացվի։

Մտածեք ձեր և ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։

Նկարը Երևանից է` Կարեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից»։

Տեսանյութեր

Live

Լրահոս