96-ամյա Ստեփանյան Սերյոժան կորոնավիրուսից ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

կոլաժ

96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։

«Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն:  «Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասաց Սերյոժա պապիկը»,- գրել է Խաչատրյանը։