Սաուդյան Արաբիայում ուժի մեջ է մտել մարդկանց տեղաշարժի լիարժեք սահմանափակման որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

սաուդյանարաբիա

Սաուդյան Արաբիայում մայիսի 22-ից ուժի մեջ է մտել մարդկանց տեղաշարժի լիարժեք սահմանափակման որոշումը: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Փոխանցում է РиаНовости-ն:

Որոշումը երկրում ընդունվել է սպասվող տոնական օրերին ընդառաջ: Ենթադրվում էր, որ տոնակատարություններին կորոնավիրուսը կարող էր էլ ավելի արագ տարածվել։ Վերահսկողությունը կպահպանվի ոստիկանության կողմից:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է սրընթաց աճել: Մայիսի 23-ին երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նոր ռեկորդային ցուցանիշի մասին՝ 2642 մարդ: Երկրում հիվանդության բռնկումից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 67,7 հազար մարդ: Մեկ օրում մահացել է ևս 13 մարդ. երկրում, ընդհանուր առմամբ,  մահացել է 364 մարդ: Ապաքինվածների թիվը՝ 39 հազար: 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս