Նյու Յորք նահանգի իշխանությունը թույլ է տվել հավաքվել մինչև 10 հոգանոց խմբով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

նյու յորք

Նյու Յորքի նահանգի իշխանությունը թուլացրել է կորոնավիրուսով վարակի տարածումը կանխարգելող սահմանափակումները և թույլ են տվել մարդկանց հավաքվել մինչև 10 հոգանոց խմբերով: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է նահանգապետ Էնդրյու Կուոմոյի կայքում:

Համաձայն տարածված տեղեկատվության՝ ավելի վաղ թողարկված հրամանագիրն իշխանությունը փոխել է՝ տեղի բնակիչներին թույլ տալով հավաքել մինչև 10 հոգով՝ կրոնական արարողությունների, ինչպես նաև միջոցառումների՝ Հիշատակի օրվա կապակցությամբ (մայիսի 25):

Այժմ, հրամանի տեքստի համաձայն՝ թույլտվությունը տարածվում է բոլոր իրադարձությունների վրա։