Գեղարքունիքում 16-ամյա տղան Volkswagen-ով բախվել է բնակչի տան պարսպին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

հասարակական

Մայիսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալեքս Հ-ն, վարելով Violkswagen Passat մակնիշի 36 OP 538 համարանիշի ավտոմեքենան, Վերին Գետաշեն գյուղի Ա թաղամասի 7-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի 3-րդ տան պարսպին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Ալեքս Հ-ն և ուղևոր՝ Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 17-ամյա Հայկ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։