Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության գրանցված դեպքերի թիվը հասել է 35 244-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

բելառուսկորոնա

Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության գրանցված դեպքերի թիվը հասել է 35 244-ի, հայտնում է Belta-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:

Բելառուսում, հիվանդության բռնկումից ի վեր, քրոնիկ հիվանդություններով և կորոնավիրուսի դրական թեստով մահացել է 194 վարակված, ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բուժումն անցնելուց հետո երկրում վերականգնվել է 13 528 մարդ:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ Բելառուսում, ընդհանուր առմամբ, անցկացվել է կորոնավիրուսի 434 618 թեստ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս