Իրանում գրանցվել է COVID-19-ի դեպքերի անկում. հինգ օրվա ընթացքում դեպքերը 2000-ից քիչ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

իրան

Իրանը գրանցել է կորոնավիրուսային հիվանդության գրանցված դեպքերի անկում: Վերջին հինգ օրվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերվել է վարակման 2 հազարից քիչ դեպք:

«Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 1869 նոր դեպք է հայտնաբերվել: Հիվանդության բռնկումից ի վեր երկրում գրանցվել է ընդհանուր առմամբ 133 521 դեպք: Լիովին ապաքինվել է 104 072 մարդ», - IRINN հեռուստաալիքի եթերում հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է РиаНовости-ն:

Նրա փոխանցմամբ՝ մեկ օրում կորոնավիրուսով մահացել է 59 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 7359-ի: