Մոսկվայի բանկում պատանդներ վերցրած տղամարդը սպառնում էր պայթեցնել շենքը. նա ձերբակալված է 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

/

Մոսկվայի բանկում պատանդներ վերցրած տղամարդը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է «Известия»-ի աղբյուրը:

Նշենք, որ ավելի վաղ TАСС-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում՝ «Ալֆա-բանկի» գրասենյակում, տղամարդը պատանդներ էր վերցրել։ Նա սպառնում էր պայթեցնել շենքը:

Նշվում է, որ նախնական տվյալներով, նա պատանդ էր վերցրել առնվազն հինգ մարդու:

Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործը կրել է սև բաճկոն և սպորտային վարտիք. նա սև դիմակով էր՝ ձեռքում դեղին փաթեթ է. նրա վստահեցմամբ՝ ներսում պայթուցիկ սարքով:

Տեղում աշխատել են օպերատիվ բոլոր ծառայությունների ներկայացուցիչները: Դեպքի վայր է մեկնել Ռոսգվարդիայի արագ արձագանքման հատուկ ջոկատը: