Երկրորդ աշխարհամարտի տարիներին 20.000 ամերիկահայ է ծառայել ԱՄՆ զինված ուժերի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ՀՀումԱՄՆդեսպանատուն

Գիտե՞ք, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին 20.000 ամերիկահայ է ծառայել ԱՄՆ զինված ուժերի կազմում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Ամերիկահայ Հարոլդ Բոգիգյանն ամերիկյան 250.000 նավաստիներից մեկն էր, որոնց ջանքերն առանցքային նշանակություն ունեցան Դաշնակից երկրների համար։ Ամենավտանգավոր երթուղիներից մեկը, որով նավաստիները Խորհրդային Միության զինված ուժերին կենսական նշանակության պաշարներ էին հասցնում, դեպի Մուրմանսկի նավարկություններն էին, որոնք նավաստիների շրջանում ստացել էին «մահվան նավարկություն» անվանումը։ Ընթերցեք դեսպան Թրեյսիի բլոգի մայիսյան թողարկումը՝ նվիրված Հաղթանակի 75-ամյակին», - ասված է գրառման մեջ:

Այցելեք այս հասցեով և ավելին իմացեք  Հարոլդ Բոգիգյանի և Արկտիկական նավարկությունների մասին: