ՀՀ քաղաքացիներն այսօրվանից Սադախլոյի անցակետով կարող են մեկնել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

հհքաղաքացիներվրաստան

Այսօրվանից չեղարկվել է Վրաստանի Մառնեուլիի շրջանում երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել մուտքի ու ելքի արգելքը։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկատվությամբ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս