Քոչարյանի պաշտպանները հետ են վերցնում վերաքննիչ բողոքները. պատճառը դատավոր Դանիելյանն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը  ֆեյսբուքյան էջում գրել է, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի՝ վերաքննիչ բողոքները հետ են վերցնում:

«Տեղեկացնում եմ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ այսօր Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է դիմում՝ նշված վերաքննիչ բողոքները հետ վերցնելու վերաբերյալ:

Հ.Գ. 12 ամսվա ընթացքում սույն գործով ներկայացվել էին երկու անձնական երաշխավորության միջնորդություններ, երկուսը իրավական տեսանկյունից անհերքելի է, որ ենթակա էին բավարարման: Երկուսի վերաբերյալ վերաքննիչ բողոքները մակագրվում են 18 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին...»,- գրել է Վարդևանյանը։

Նշենք, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ է երկրորդ նախագահը կալանավորվել 2019-ի հունիսի 25-ին։ 11 ամիս առաջ դատավորը որոշում էր կայացրել բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները Քոչարյանին կալանքից ազատ արձակելու, ինչպես նաև այս քրեական գործը կասեցնելու մասին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս