Կենտրոնական բանկը ներկայացրել է մայիսի 18-23-ին իրականացված գործարքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

փող

Կենտրոնական բանկը ներկայացնում է մայիսի 18-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները։ 

Ըստ այդմ՝ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 91,393,847 ԱՄՆ դոլար 481.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  88,910,963 ԱՄՆ դոլար 484.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 482.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,877,674 եվրո 523.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,878,568 եվրո 529.73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,048,648,309  ՌԴ ռուբլի 6.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 908,116,379 ՌԴ ռուբլի 6.79 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.7 մլն ԱՄՆ դոլար։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս