ՀՀ ԱԳՆ-ն շնորավորական խոսք է հղել իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

հհագն

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորական խոսք է ուղղել.

«Մեր ջերմ ողջույններն ենք փոխանցում մուսուլման մեր բոլոր բարեկամներին ու գործընկերներին Էյդ ալ Ֆիթր տոնի կապակցությամբ: Թող այս սուրբ տոնը բերի խաղաղություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին և բարեկամ ազգերին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան էջում:

Նշենք, որ Էյդ ալ-Ֆիթրը իսլամական օրացույցի կարևոր օրերից է, որը խորհրդանշում է ողջ Ռամադան ամսվա ընթացքում տևող պահքի ավարտը: Այն նշվում է մեծ տոնախմբությամբ, որի ժամանակ հավատացյալները միմյանց շնորհավորական խոսքեր են ուղղում: