Իշխանություններից գեներացվող ատելության մթնոլորտի դրսևորումը հատել է անթույլատրելի սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

վետօ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա կատարված հարձակման վերաբերյալ. 

«Շուրջ երկու տարի ականատես ենք լինում իշխանամերձ տարատեսակ խմբավորումների կողմից իրականացվող հարձակումներին, որոնց ընթացքում թիրախավորվում են հատկապես փաստաբանական և լրագրողական համայնքի ներկայացուցիչները: Այս ամենն ունի իր բացատրությունը, քանի որ հատկապես այս ոլորտների ներկայացուցիչներն են հրապարակում իշխանությունը զավթած քաղաքական ուժի իրականացրած ապօրինություններն ու պաշտպանում նրանց ընդդիմախոսներին քաղաքական հետապնդումների տարբեր դրսևորումներից:

Օրերս հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա, որտեղ այդ պահին եղել են կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի և ընտանիքի անդամների հասցեին, փորձել են տուն ներխուժել:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը խստորեն դատապարտում է կատարվածը՝ վստահ լինելով, որ այդ ստոր արարքը պայմանավորված է Տիգրան Աթանեսյանի մասնագիտական գործունեությամբ և հանրային դիրքորոշմամբ:

Իշխանությունների կողմից գեներացվող ատելության ու անպատժելիության մթնոլորտի արդեն օրինաչափության վերածված այս դրսևորումներն արդեն հատել են նույնիսկ անթույլատրելի սահմանները:

Մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում փաստաբան Տիգրան Աթանեսյանին և փաստում, որ երկրում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն գործող քաղաքական իշխանությունն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս