26-ամյա վարորդը BMW-ով կողաշրջված է. ՊՆ 2 ծառայող տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

հասարակական

Մայիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Լենուղի գյուղի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մ.-ն, իր վարած BMW մակնիշի 46 VN 046 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Նարեկ Մ.-ն և ուղևոր, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 29-ամյա Միսաք Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կնետրոն: Աղբյուրի տեղեկություններով, վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: