Գոգյանի բարձրացրած խնդիրները համակարգային են, նրա հրաժարականը մտահոգվելու տեղիք է տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի՝ հրաժարականի դիմում ներկայացրած նախագահ Սմբատ Գոգյանի աշխատանքը դրական է գնահատում: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ Գոգյանի աշխատանքի շնորհիվ բավական լուրջ փոփոխություններ են եղել գիտական կոչումների շնորհման կարգում:

«ԿԳՄՍ-ում ռեֆորմներ տեղի չեն ունենում, բարձրագույն կրթության մասին օրենք դեռ չկա, մի շարք ուսհաստատություններում ռեկտորներ կամ տնօրեններ չեն նշանակվում: Պաշտոնակատարները շարունակում են օրենքի խախտմամբ պաշտոնավարել: Իսկ ինչ վերաբերում է Գոգյանի բարձրացրած խնդիրներին, ապա դրանք համակարգային են, ու նրա հրաժարականը մտահոգվելու տեղիք է տվել մեզ»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։