Ճամբարակ-Այգուտ ճանապարհին կատարվել են արհեստական քարաթափման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

աին

Մայիսի 23-ին, ժամը 14:40-ից մինչ 15:35-ը ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը Ճամբարակ-Այգուտ ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին իրականացրել է արհեստական քարաթափման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: