Հայտնաբերվել է ապրիլի 27-ից Սևանի թերակղզու մոտակայքում կորած քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

աին

Ապրիլի 27-ից Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում կորած քաղաքացու դին հայտնաբերվել է մայիսի 23-ին` ժամը 11:30-ի սահմանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Մայիսի 23-ին տեղեկություն է ստացվել, որ «9-րդ ալիք» լողափում՝ ջրի ափին, տղամարդու դի է նկատվել։

Ջրափրկարարները նշված հատվածում հայտնաբերել են Վոլոդյա Վ․-ի (ծնված 1988 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական  աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Որոնողական աշխատանքները դադարեցվել էին. ջրահեղձված քաղաքացի չէր հայտնաբերվել։

Պարզվել էր, որ ավտոմեքենան և իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ Վոլոդյա Վ.-ին (ծնված 1988 թ.): 

Ապրիլի 29-ից մայիսի 5-ը, մայիսի 13-ին, 15-ին, 18-ին, 19-ին «9-րդ ալիք» լողափի տարածքում մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի կողմից իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք։