«Օպելի» 70-ամյա վարորդը վթարից 11 օր անց հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News 

հիվանդանոց

11 օր առաջ վթարի ենթարկված «Օպելի» 70-ամյա  վարորդը մահացել է:  Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Մայիսի 12-ին, ժամը 10.20-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում իրար էին բախվել «Ռովեր», «Օպել» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 70-ամյա վարորդը և «Ռովերի» 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Մայիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 00.40-ին «Օպելի» վարորդը՝ 70-ամյա Վալերի Այվազյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվում է քննություն։