ՀՀ-ն Վրաստանին իր «ափսոսանքն» է փոխանցել Արսեն Թորոսյանի հայտարարության կապակցությամբ

ԵՐԵՒԱՆ, 23 ՄԱՅԻՍ, 24News

Արսեն Թորոսյան

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական խողովակներով ստացել է ՀՀ առողջապահության նախարարության «պաշտոնական ափսոսանքը» նախարար Արսեն Թորոսյանի՝ վրացական առողջապահական համակարգի վերաբերյալ արված հայտարարությունների մասով։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։ 

«ՀՀ առողջապահության նախարարությունից կապվել են Երևանում Վրաստանի դեսպանության հետ և նախարար Արսեն Թորոսյանի անունից ափսոսանք հայտնել առ այն, որ իր հայտարարությունները ԶԼՄ-ների կողմից ճիշտ չեն մեկնաբանվել՝ այսպիսով վշտացնելով վրացական կողմին», - ասել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին։ 

Նա նաև ընդգծել է, որ Արսեն Թորոսյանի հայտարարության մասով մամուլում տեղ գտած հոդվածներից հետո ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը կապվել է հայկական կողմի հետ։ 

«Իհարկե, մեղմ ասած, նմանատիպ հայտարարությունները կոռեկտ չեն, հատկապես բարեկամական երկրի այնպիսի բարձրաստիճան ներկայացուցչի կողմից, ինչպիսին առողջապահության նախարարն է», - հավելել է Վրաստանի ԱԳ նախարարը։ 

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ վրացական համաճարակաբանական համակարգը զիջում է հայկականին, իսկ Վրաստանին կորոնավիրուսային հիվանդության ցածր տարածվածությունը բացատրել էր մեթոդաբանության տարբերությամբ և արված թեստերի ցածր քանակով։ 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս