ՄԱԿ-ում նշել են երկիրը, որը հնարավոր է չհաղթահարի կորոնավիրուսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News    

Եմեն

Եմենը սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով կարող է չհաղթահարել կորոնավիրուսի դեմ պայքարը։  Այս մասին հայտնում է Радио Sputnik-ը։

Իրավիճակը արաբական հանրապետությունում դժվարեցնում են քաղաքացիական պատերազմը, երկրում սովը, ինչպես նաև իշխանությունների՝ կորոնավիրուսի թեստեր ու անհրաժեշտ քանակությամբ դեղեր գնել չկարողանալը։  

Մինչ համավարակը եմենցիներն արդեն վերապրել են դանգոյի տենդը, մալարիան ու ժանտախտը, ինչով պայմանավորված նրանցից շատերի իմունիտետը թույլ է, քաղաքացիների մոտ 80 տոկոսն սպասում է օգնություն արտասահմանից։

Բացի այդ, փակ է հիվանդանոցների հիմնական մասը, Եմենի գրեթե յուրաքանչյուր 4-րդ շրջանը չունի հնարավորություն բժշկական օգնությունից օգտվելու, երեխաների շրջանում վերջին տարիներին պատվաստումներ չեն իրականացվել։

ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակի փախստականների հարցերով ներկայացուցիչ Ժան Նիկոլ Բոզեն հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակը կարող է անդառնալի հետևանքներն թողնել Եմենում։ Ընդ որում, այնտեղ հնարավոր չէ հաշվել կորոնավիրուսով վարակվածների թիվը, քանի որ բավականաչափ թեստեր չկան։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Եմենում կորոնավիրուսի 212 դեպք է գրանցվել։ Մահացել է 39 մարդ։