Իրանում կորոնավիրուսի 2180 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News    

կորոնավիրուս

Իրանում մայիսի 24-ի տվյալներով կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2180-ով։ Վարակակիրների ընդհանուր թիվը 135 հազար 701 է։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։

Ըստ դեսպանության տվյալների՝ մահացածների թիվն ավելացել է 58-ով, ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 7417 դեպք։ Ապաքինվածների թիվն ավելացել է 1729-ով, ընդհանուր՝ 105 հազար 801։