ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Մայիսի 25-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5,502,590 է, որից 346,761-ը մահացել է, 2,302,469-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,800,137 է, որից 53,223 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,686,436 վարակման դեպք, որից 99,300-ը մահացել է, 451,702-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,135,434 մարդ:
Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (365,213 վարակակիր), երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունը (344,481 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան (282,852 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 3,541, Բրազիլիայում՝ 22,746, Իսպանիայում՝ 28,752:
Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: