COVID-19-ով վարակվածի տեղափոխող շտապօգնությունը վթարի է ենթարկվել. վարորդը եղել է ոչ սթափ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

1

Մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմանում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» 525 AO 61 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած «Mercedes E-200» մակնիշի 19 ՍՏ 745 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Վ. Բաբայանը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

Ըստ աղբյուրի՝ «Jinbei»-ը շտապօգնության մեքենա է, և վարորդը բժշկի ուղեկցությամբ Երևանից Կապան էր տեղափոխում կորոնավիրուսով վարակակիր պացիենտի: Վթարից հետո պացիենտը Կապան է տեղափոխվել Սիսիանի շտապօգնության ախտահանված հատուկ մեքենայով:

Աղբյուրը նաև գրում է, որ վթարի պատճառներից մեկը նաև այն է, որ ճանապարհին կան «մարդաբոյ փոսեր», իսկ ճանապարհի վերանորոգման պատասխանատուն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է, ում կազմակերպությունը տևական ժամանակ է, չի իրականացնում փոսալցման աշխատանքները:

1
1
1