Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել. մահացել է 12 մարդ

 

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 25, 24 News

կորոնա

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 452  նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 7113 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 81 մարդ, շարունակում է բուժվել 3842-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3145 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս  6 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը   87 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 39-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է  51 հազար 594  քաղաքացի: