Բախվել են «Opel Astra» և «Mercedes-Benz C180» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News 

հասարակական

Մայիսի 25-ին, ժամը 00։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Տիգրան Ա․, ծնված 1994 թ․) և «Mercedes-Benz C180»  (վարորդ` Արմեն Մ., ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Նարեկ Ս., ծնված 1990 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։