ՀՀ-ում COVID-19-ով վարակված 31-ամյա կինը ծննդաբերությունից 5 օր անց հանկարծամահ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

մահ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ այլ պատճառով մահերից մեկը մայրական մահ է եղել։

«Այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է»,-գրել է ԱՆ խոսնակը։