Հրդեհ՝ Գեղասարի գյուղապետարանի նախկին շենքում. շինությունն ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

հրդեյ

Մայիսի 25-ին՝ ժամը 00։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գեղասարի գյուղապետարանի մոտակայքում գտնվող մեկհարկանի տանը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղասար գյուղի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 հասցեում գտնվող գյուղապետարանի նախկին շենքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02․28-ին, մարվել՝ 05։08-ին։ Շինությունն ամբողջությամբ այրվել է (մոտ 48 քմ)։