Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8946 նոր դեպք է հաստատվել. մահացել է 92 մարդ

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 25, 24 News

կորոնա

Ռուսաստանի 83 շրջանում մեկ օրում կորոնավիրուսի 8946 դեպք է հաստատվել: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը

Մահացել է 92 պացիենտ: 61-ով ավելի քիչ, քան նախորդ օրը:

Ռուսաստանում  COVID-19 համավարակի տարածումից ի վեր ընդհանուր առմամաբ հաստատվել է վարակման 353 հազար 427 դեպք, որից ավելի քան 118 հազարն ապաքինվել է, 3633-ը՝ մահացել՞

Աշխարհում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 5,5 միլիոնը: 337 հազարից ավելի մարդ մահացել է:

Ջոնյ Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ վարակը տարածվել է աշխարհի ավելի քան 188 երկրում: Վարակիրների ու մահավան դեպքերի թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, երկրորդը՝ Բրազիլիան, Ռուսաստանը երրորդ տեղում է: Ամենամեծ թվով հաստատված վարակակիր երկրների ցանկում են  նաև Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանիսան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը և Հնդկաստանը: