Իրանում երկրաշարժ է գրանցվել. լրջորեն վնասվել են պատմական հուշարձանները, տուժել է 16 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

իրաներկրաշարժ

Իրանում մայիսի 24-ին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Լրջորեն վնասվել են հարավարևմտյան Դեհդաշտ քաղաքի հնագույն շրջանները: Հաղորդում Է IRNA-ն, փոխանցում է Korrespondent-ը:

Ինչպես նշել են Քոհգիլուե և Բոյեր-Ահմեդ մարզի մշակութային ժառանգության և արհեստների վարչությունում, ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Դեհդաշտի քարավանատունը:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա՝ Դոգոնբեդան քաղաքից ոչ հեռու:

Earthquake-Report-ի տվյալներով՝ տուժել է 16 մարդ: