Կոտայքի մարզից բերման է ենթարկվել խարդախության մեղադրանքով հետախուզվողը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

ոստիկանություն

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 23-ին՝ ժամը 13.30-ին, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 41-ամյա Վարազդատ Հ.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: