Ճապոնիան չեղարկել է արտակարգ դրությունը

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 25, 24 News

Սինձո Աբե

Ճապոնիայի իշխանությունը երկրում կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը չեղարկել է: Այս մասին հայտնում է RBC-ն:

Համաձայն ընդունված որոշման՝ արտակարգ դրությունը չեղարկվել է երկրի հինգ շրջանում՝ Տոկիոյում, Սաստամում, Տիբայում, Կանագավայում, Հոկայդոյում: Ավելի վաղ 47 շրջանից 42-ում հայտարարված արտակարգ դրությունը չեղարկվել էր:

Ճապոնիայի իշխանությունը ծրագրում է աստիճանաբար թուլացնել սահմանափակումները, ինչպես նաև մեծացնել բժշկական համակարգին տրամադրվող ֆինանսական բյուջեն: