Արսեն Թորոսյանի հայտարարությունը որոշակի հարցեր է առաջացնում․ Վրաստանի ԱՆ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

1

«Sputnik-Գրուզիա»-ն, հղում անելով Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեին, գրում է, որ, ըստ վրացի նախարարի, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քննադատությունը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաշվարկի մեթոդոլոգիայի մասին անհիմն է և որոշակի հարցեր է առաջացնում:

Ըստ Վրաստանի առողջապահության նախարարի՝ վրացական կողմը մշտական կապի մեջ է եղել Հայաստանից գործընկերների հետ, համաճարակաբանական իրավիճակի հետ կապված որոշակի խորհրդակցություններ են անցկացրել, և եթե իր հայ գործընկերոջ մոտ հարցեր են ծագել, ըստ Տիկարաձեի, նա կարող էր օգտագործել կապի այդ խողովակը և կստանար դրանց պատասխանը։

«Դա է պատճառը, որ ծագում են որոշ կասկածներ և հարցեր այն մասին, թե ինչ հիմք է ունեցել իմ գործընկերը հայտարարության համար»,- լրագրողներին ասել է Տիկարաձեն։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն էր հայտնել պաշտոնական Թբիլիսիին Արսեն Թորոսյանի գնահատականների համար:

Վրասրտանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին ևս լրագրողներին հայտնել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունից զանգել են Երևանում Վրաստանի դեսպանություն և նախարարի անունից ափսոսանք հայտնել հայտարարությունների համար, որոնք ոչ ճիշտ են մեկնաբանվել:

Տեսանյութեր

Live

Լրահոս