Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «Mercedes»-ը բախվել է բեռնատարին, առաջինի վարորդի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

վթար

Մայիսի 25-ին՝ ժամը 19:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

վթար

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մայիս Մ․, ծնված 1993 թ.)  բախվել է  «IVEKO» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Խաչատուր Գ․, ծնված 1966 թ.), ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է մեքենայում։

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

վթար