Հայաստանում 48 վարակվածի վիճակը ծայրահեղ ծանր է, 16-ին միացված է արհեստական շնչառություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Արսեն

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 250-ի վիճակը գնահատվում է ծանր: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«250 - ծանր,
48 - ծայրահեղ ծանր,
16 - արհեստական շնչառության վրա»,-գրել է նախարարը:

Նշենք, որ մայիսի 25-ի՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 7113 դեպք, որից 3145-ն առողջացել է: Թեստավորվել է 51 594 քաղաքացի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ, արձանագրվել է մահվան 87 դեպք:

Արձանագրվել է նաև մահվան 39 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունից։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ի ժամը 17:00-ն: