Մայիսի 28-ից 31-ը ոչ աշխատանքային է․ ոստիկանությունը հորդորում է հավաքույթներ չկազմակերպել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

ոստիկանություն

Ինչպես հայտնի է՝ Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ից 31-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր։
Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից /խնջույքներ, հավաքույթներ, ուխտագնացություններ և այլն/։
Հարգելի՛ քաղաքացիներ, հանգիստը կազմակերպեք՝ չխախտելով ՀՀ Պարետի որոշումները։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։