Տան հյուրասենյակում հեռուստացույցն ընկել էր 5-ամյա Լևոնի վրա, 5 օր անց երեխան մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

մահ

Մայիսի 25-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է 5-ամյա երեխա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, որտեղ էլ ընդունվել էր մայիսի 20-ին։ Այդ օրը «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց էր տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ, 5-ամյա Լևոն Ա.-ն։

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմանում, իրենց տան հյուրասենյակում տեղադրված տակդիրի վրայից ԽՍՀՄ արտադրության հեռուստացույցն ընկել էր Լևոն Ա.-ի վրա, ինչի հետևանքով էլ երեխան վնասվածքներ էր ստացել։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։