Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել 15.143 ֆունտ ստերլինգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

միեդ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը, որով արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է ՄԻԵԴ 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Ադրբեջանը պարտավորվել է դիմումատուներին վճարել 15.143 ֆունտ ստերլինգ։

Հիշեցնենք՝ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր: 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի և Ադրբեջանի միջև իրականացված երկարատև բանակցություններից հետո Ռամիլ Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց։