Սաակաշվիլին կոչ է անում օրինականացնել խաղատներն Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

սաակաշվիլի

Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել օրինականացնել խաղատների բիզնեսն Ուկրաինայում: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է Lenta-ն:

 «Մեր նախնական գնահատականներով՝ մեկ տարում բյուջեն կարող է ավելի քան 230 միլիոն դոլար շահույթ ստանալ՝ մեկ ֆիքսված լիցենզիա ներմուծելով, ինչպես առցանց, այնպես էլ ֆիզիկական խաղատների համար»,- հայտարարել է նա:

Կոմիտեի ղեկավարը հավելել է, որ «խաղատների բիզնեսը թույլ է տվել կառուցել համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքներ, ինչպես օրինակ՝ Լաս Վեգասն ու Բաթումը:

Նշենք, որ Ուկրաինայում ազարտային խաղերի արգելքը գործում է 2009 թվականից։ Գերագույն Ռադայում խաղային բիզնեսի օրինականացման մասին օրինագիծ է ներկայացվել: